Փաստեր և տեղեկություններ
Ընդհանուր տեղեկություն
Փաստեր և տեղեկություններ


Կարևոր է, որ որոշակի տեղեկություններ  ունենաք մազերի փոխպատվաստման և դրա հարակից բարդությունների մասին։ Տեղեկացված բուժառուն ավելի հեշտ է հաղթահարում այս ուղին։ Դուք կարող եք ավելին իմանալ «Ինչպես հաղթահարել…» և «ճաղատության  պատճառներ»-ի մասին ներակայացրած ենթաբաժնում։

#Ընդհանուր փաստեր
Ընդհանուր փաստեր

Ստորև ներկայացված են որոշ հետաքրքիր փաստեր մազաթափության մասին՝

* Իրականում ճաղատությունը նկատվում է միայն մազերի 50% կորցնելուց հետո։
* Աշխարհում տղամարդկանց ավելի քան 50%-ը բախվում է մազաթափության խնդրին։
* Մազաթափության վերաբերյալ կան բազմաթիվ փաստեր որը կարևոր է տեղեկացված լինել ։ Ամենատարածված փաստերից է հաճախակի շամպուն օգտագործելը,գլխամաշկի արյան շրջանառության վատացումը և հաճախակի գլխարկ կրելը։
* Շատ կարևոր է պահպանել հուզական և հոգեկան հավասարակշռությունը։Սթրեսը կարող է ազդել մազերի վրա։
* Ժառանգական ճաղատությունն ընդհանուր առմամբ վաղաժամ մազաթափության հետ չէ պայմանավորված,այլ նրանով որ հաստ մազերը ժամանակի ընթացքում փոխարինվում են ավելի բարակ մազերով։
* Վիտամինների չարաշահումը նոյնպես կարող է մազաթափության պատճառ դառնալ։ Վիտամին Ա-ի չափազանց օգտագործումը կարող է մազաթափություն առաջացնել։

Գների մասին

Մազերի փոխպատվաստման գինը, ընդհանուր առմամբ, հստակ սահմանված չէ և չի կարող բոլոր դեպքերի համար ֆիքսված լինել, քանի որ կան մի շարք գործոններ, որոնք ազդում են վերջնական գնի վրա՝
* Ճաղատացած հատվածի ծավալը
* Մազարմատների քանակը
* Միջամտության մեթոդը (FUE, FUT)
* Մազերի ընդհանուր վիճակը,որակը և տեսակը
Վերջնական արժեքը ձևավորվում է տարբեր գործոնների ազդեցությամբ։
Կլինիկան, բժիշկների և մասնագետների հմտությունները ու փորձը, մազարմատների քանակը, միջամտության համար անհրաժեշտ օրերի քանակը, ինչպես նաև այլ բազմաթիվ գործոններ կարող են ազդել գնի վրա։
Եթե դուք վճարում եք ավելի շատ քանակով մազարմատների համար,մեկ գրաֆտի համար միջին գինը կնվազի,դա նման է մեծածախ գնումների զեղչերին։
Բայց,մազերի տեսակը նույնպես կարող է ազդել գնի վրա։ Մազերի ձևը (ուղիղ, գանգուր,…),որակը (հաստությունը) և գույնը կարող են փոխել անհրաժեշտ մազարմատների քանակը։
FUT/FUE մեթոդներով մեկ մազարմատի գինը կազմում է մոտ $1–1.5, ինչն էլ 3000 մազարմատների մոտավոր գումարը կազմում է $3500։
Այնուամենայնիվ, միջամտության վերջնական գինը հնարավոր է հստակեցնել միայն մեր մազերի փոխպատվաստման մասնագետների հետ խորհրդատվությունից հետո։

Verified by MonsterInsights