Մազաթափությունը և Ճաղատությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով ։
Որոշ մարդիկանց մոտ մազաթափություն է սկսվում գենետակական պատճառներով ,մի այլ խումբ անցնում են հորմոնալ փոփոխությունների միջով։Մի մասը կարող է անցնել սթրեսային իրավիճակների միջով, իսկ մի այլ խումբ կարող է վնասել
սեփական մազերը՝ շարունակական վարսահարդարումներով , վնասակար և քիմիական նյութերով։
Մազաթափությունը առողջական խնդիր է, որը ազդում է մոտ 25% տղամարդկանց վրա՝ իրենց 20 ամյակներում , և մնացած երկու երորդի մոտ 60 տարեկանից բարձր ժամանակահատվածում։
Տղամարդկանց մազաթափությունը սովորաբար չունի առողջական լուրջ հետևանքներ, բացի հենց մազերի կորստից, ուստի շատերը այն համարում են զուտ կոսմետիկ խնդիր։ Սակայն նրանք, ովքեր տառապում են այդ վիճակից, հաճախ բախվում են իրական հոգեբանական խնդրի։
Մազաթափությունը տարածված է տղամարդկանց ՝ %60–70-ի և կանանց՝ %4–8-ի մոտ։ Ընդհանուր առմամբ, մազաթափությունը ժառանգական է, սակայն որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ անկախ ծնողների կամ պապերի մազերի որակից և վիճակից։ Սա պայմանավորված է«Սպոնտան Մուտացիա»-ով, երբ գենետիկ տեղեկատվությունը փոխվում է հենց բեղմնավորման պահին։
Հազարավոր տարիներ մարդիկ փորձել են բուժել տղամարդկանց մազաթափությունը՝ սկսած հին եգիպտացիների աղավնու արտաթորանքով բուժումներից մինչև 20-րդ դարի սկզբի էլեկտրաշոկային մեթոդներ։ Ճիշտ է՝ քաղաքակրթությունը երբեք չի դադարել փնտրել այդ անհասանելի բուժումը, բայց միայն վերջին տարիներին գիտնականներն իրականում պարզել են, թե ինչը է պատճառում մազաթափությունը։
Հիմնական պատճառները
— Բնական պատճառներ (գենետիկա)
Մազաթափության «բնական» պատճառը գենետիկական է։ Տղամարդկանց գենետիկ համակարգում կա գեն, որը մեծ քանակությամբ տեստոստերոնը վերածում է DHT-ի (դիհիդրոտեստոստերոն), և դա կարող է առաջացնել մազաթափություն կամ մազերի նոսրացում։
— Հորմոնների ազդեցություն
Հորմոնալ փոփոխությունների դեպքում մազաթափության ընդհանուր պատճառներից մեկը վահանագեղձի խանգարումներն են (Thyroid disorders)։ Այդ իրավիճակում մազաթափությունը կարող է լինել ինչպես հորմոնների բարձր, այնպես էլ ցածր արտադրության պատճառով։
-Ուժեղ արյուն՝ Ուժեղ մազեր!
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ եթե արյան մեջ երկաթի պակաս կա (անեմիա), ապա մազաթափություն կարող է առաջանալ։ Այսպիսով կարևոր է, որ արյունը միշտ ունենա անհրաժեշտ տարրերը։